Հոդված 9
Հոդված 9.
Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 2-րդ կետը «առևտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «հիմնադիրների կամ նրանց կողմից լիազորված անձի» բառերով, նույն կետի «կազմակերպությունները» բառը փոխարինել «կազմակերպությունների հիմնադիրները կամ նրանց կողմից լիազորված անձը» բառերով.
2) 2-րդ կետից հանել «դիմումի ձևի,» բառերը.
3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում ստուգվում են իրավաբանական անձի կազմավորման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքների պահանջներին: Հիմնադիր փաստաթղթերի նմուշային ձևեր ներկայացվելու դեպքում ստուգվում են միայն ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու լրացված տեղեկությունների լիարժեքությունը և ճշտությունը:».
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փաստաթղթերի ստուգումից հետո պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում (այսուհետ` քարտ), կենտրոնական մարմնի տրամադրած կոդերին համապատասխան` կոդավորվում է իրավաբանական անձը: Տարածքային ստորաբաժանման ղեկավարը գրանցվող իրավաբանական անձին շնորհում է գրանցման համարը, ստորագրում և կնքում է քարտը և գրառում է անհրաժեշտ տեղեկություններ պետական գրանցամատյանում ու տալիս է իր կողմից ստորագրված և կնքված պետական գրանցման վկայականը: Իրավաբանական անձի կանոնադրության տիտղոսաթերթի վրա կատարվում է իրավաբանական անձի պետական գրանցման մասին տեղեկությունների գրառում:».
5) 5-րդ կետի «ոչ առևտրային կազմակերպությունների» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով: