Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար անհրաժեշտ փաստաթղթերը

Իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների համար ներկայացվում են`

1) միաձուլման դեպքում`

ա) միաձուլվող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միաձուլվող իրավաբանական անձանց դիմումները,

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միաձուլման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 2.1-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

- միաձուլվող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտերը,

- միաձուլման պայմանագիրը,

- միաձուլվող իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների պատճենները.

2) միացման դեպքում`

ա) միացող իրավաբանական անձինք ներկայացնում են՝

- միացող իրավաբանական անձանց դիմումները,

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականը (վկայականները),

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) միացման արդյունքում ընդլայնված իրավաբանական անձը ներկայացնում է՝

- ընդլայնված իրավաբանական անձի դիմումը,

- կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- միացող իրավաբանական անձանց մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմինների որոշումները,

- փոխանցման ակտը (ակտերը),

- միացման պայմանագիրը (պայմանագրերը),

- միացող իրավաբանական անձի (անձանց) պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենները,

- միացմանը մասնակցող իրավաբանական անձանց մասնակիցների համատեղ ընդհանուր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

3) բաժանման դեպքում`

ա) բաժանվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- բաժանվող իրավաբանական անձի դիմումը,

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- հիմնադիր (բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձանց) ժողովների (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագրերը.

բ) բաժանման արդյունքում ստեղծված իրավաբանական անձինք սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 2.1-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են`

- բաժանվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- բաժանվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

4) առանձնացման դեպքում`

ա) առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`

- առանձնացող իրավաբանական անձի դիմումը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),

- հիմնադիր (առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի կամ անձանց) ժողովների (համագումարների կամ օրենքով սահմանված այլ մարմինների) արձանագրությունները,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) առանձնացման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը (անձինք) սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 2.1-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում են՝

- առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,

- բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը.

5) վերակազմավորման դեպքում`

ա) վերակազմավորվող իրավաբանական անձը ներկայացնում է`

- վերակազմավորվող իրավաբանական անձի դիմումը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձի հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը,

- կանոնադրության առնվազն երկու օրինակ` հաստատված ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը,

- պետական տուրքի վճարման անդորրագիրը.

բ) վերակազմավորման արդյունքում ստեղծված իրավաբանական անձը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով, 2-րդ, 2.1-րդ և 3-րդ կետերով սահմանված փաստաթղթերի հետ ներկայացնում է`

- վերակազմավորվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը,

- փոխանցման ակտը,

- վերակազմավորվող իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

6) վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր).

7) վերակազմակերպմանը մասնակցող բոլոր իրավաբանական անձինք, սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։