Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Հոդված 10. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի հաշվարկումն ըստ հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի (գործարքի գնի)

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքի հաշվարկումն ըստ հայտարարատուի հայտարարագրած մաքսային արժեքի (գործարքի գնի)

1. Ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի) հիման վրա, մասնավորապես հետևյալ դեպքերում`

ա) անմաքս առևտրի խանութից ձեռք բերված ապրանքների համար` այդ խանութի կողմից տրված չեկի առկայության դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների կողմից տրված և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունում գրանցված դիստրիբյուտորական, դիլերային և գործակալի վստահագրեր (լիազորագրեր) ունեցող իրավաբանական անձանց կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող` ապրանքների ներմուծման դեպքում.

գ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության կողմից սահմանված և հրապարակված ցանկով օտարերկրյա խոշոր ընկերությունների` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ներկայացուցչությունների, մասնաճյուղերի, դուստր ընկերությունների և ֆրանչայզների կողմից` այդ ընկերությունների արտադրանք հանդիսացող ապրանքների ներմուծման դեպքում.

դ) ներմուծողի կողմից հայտարարագրված և նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված նույն ապրանքների մաքսային արժեքների միջև էական տարբերության բացակայության դեպքում: Սույն օրենքի իմաստով նույն են համարվում այն ապրանքները, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակը, ծագման երկիրը, արտադրության օգտագործման ժամկետը և համբավը: Ընդ որում, ապրանքային տեսքի փոքր շեղումները բավարար պայման չեն համարվում այդ ապրանքները նույն չհամարելու համար:

2. Հայտարարատուի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի հիման վրա մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է նաև այն դեպքում, եթե առկա է արտահանման երկրի հայտարարագիրը, և դրանում նշված մաքսային արժեքը համապատասխանում է հայտարարատուի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում (ապրանքի ձեռքբերման փաստաթղթում) նշված գնին, պայմանով, որ հաշիվ-ապրանքագրում ներառված են սույն օրենքի 7 հոդվածի 2-րդ կետիուղղ. «բ»-«ե» կետերով սահմանված ծախսերը: Երկրների ցանկը, որոնց մաքսային մարմինների կողմից տրված արտահանման հայտարարագրերը սույն կետի կիրառման նպատակով հիմք են ընդունում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում ներմուծողի կողմից չեն ներկայացվում ապրանքների մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահման կատարված տեղափոխման, բեռնաթափման, ապահովագրական ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, ապա դրանց հաշվարկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները` օգտագործելով խոշորագույն բեռնափոխադրողների և ապահովագրական ընկերությունների սակագների հիման վրա մշակված տեղեկատվությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։