Անցնել բովանդակությանը
Գլուխ V · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

Հոդված 16. Քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծումը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 16. Քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծումը

1. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք որպես ուղեկցող բեռ ներմուծել 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ընդհանուր արժողությամբ ապրանքներ, այդ թվում`

ա) 50 կիլոգրամ ընդհանուր քաշով միատեսակ, բաժանելի բեռներ.

բ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 և 2101 ապրանքախմբերում ընդգրկված ապրանքատեսակներ` 1 կգ.

գ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 2 լիտր կամ 1 շիշ, եթե շշի տարողությունը 2 կամ ավելի լիտր է.

դ) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 400 հատ.

ե) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 1604 30 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` 0,2 կգ:

Սույն օրենքի իմաստով ուղեկցող բեռ է համարվում քաղաքացու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատող, ինչպես նաև քաղաքացուց անկախ պատճառներով ուշացած կամ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու պահին կորցված կամ սխալմամբ այլ տեղ ուղարկված ուղեբեռը:

2. Քաղաքացիների կողմից ներմուծվող ապրանքների գումարային կամ բնաիրային վերոհիշյալ չափերը գերազանցող մասի համար գանձվում է մաքսատուրք` սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով:

3. Նույն անձը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնություններից մեկ օրացուցային ամսվա ընթացքում կարող է օգտվել երկու անգամից ոչ ավելի:

4. Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց վրա կրվող կամ ուղեբեռում գտնվող անձնական օգտագործման իրերը: Որպես այդպիսիք դիտվում են այն ապրանքները, որոնք`

ա) չունեն գործարանային փաթեթավորում, պիտակավորում և գտնվում են ուղեկցող ուղեբեռում.

բ) քաղաքացիները կրում են իրենց վրա ներմուծման պահին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «բ»-«ե» ենթակետերում նշված ապրանքատեսակների.

գ) քաղաքացիների կողմից ուղևորային հայտարարագրով հայտարարագրվել են նախկինում Հայաստանի Հանրապետությունից մեկնելիս:

5. Մշտական բնակության կամ առնվազն վեցամսյա ժամկետով աշխատանքային պայմանագրով Հայաստանի Հանրապետություն ժամանող քաղաքացիները կարող են առանց մաքսատուրքի վճարման ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Ընդ որում, աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ներմուծված ապրանքների իրացման դեպքում մաքսատուրքի գումարը (ներառյալ` դրա վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը) ենթակա է գանձման` օրենքով սահմանված կարգով:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով կարող են առանց մաքսատուրքի վճարման տեղափոխել իրենց ժառանգական գույքը` Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ժառանգության մասին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։