Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Հոդված 12. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման այլ եղանակները

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 12. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման այլ եղանակները

1. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գնի հիման վրա:

2. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, ապա այն որոշվում է Հայաստանի Հանրապետություն արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում արտահանման երկրում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված համանման ապրանքների գնի հիման վրա: Սույն օրենքի իմաստով համանման են համարվում այն ապրանքները, որոնք, թեև բոլոր առումներով միմյանց նման չեն, սակայն ունեն նման հատկանիշներ և նման բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս կատարել նույն գործառույթները և լինել փոխանակելի, և ունեն ծագման նույն երկիրը: Ընդ որում, ապրանքների համանմանությունը որոշելու համար, ի թիվս այլ գործոնների, հաշվի են առնվում նաև դրանց որակը, արտադրության և օգտագործման ժամկետը, համբավը և ապրանքային նշանի առկայությունը:

3. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է ներքոհիշյալ 4-րդ կետի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում` 5-րդ կետի համաձայն` բացառությամբ այն դեպքի, երբ ներմուծողի պահանջով 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը փոխվում է:

4. Եթե ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները նույն տեսքով իրացվում են Հայաստանի Հանրապետությունում, ապա դրանց մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է համախառն ամենամեծ քանակությամբ, նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով հետևյալ նվազեցումները`

ա) նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում սովորաբար կիրառվող կոմիսիոն վճարները կամ առևտրական վերադիրները: Սույն օրենքի իմաստով նույն տեսակի են համարվում տվյալ ճյուղի արտադրանքին դասվող ապրանքային խմբին պատկանող ապրանքները, այդ թվում` նույն և համանման ապրանքները.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքների փոխադրման, պահեստավորման, ապահովագրության և համանման այլ ծախսերը.

գ) այդ ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց իրացման համար վճարման ենթակա հարկերը և պարտադիր այլ վճարները:

Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, որոշվում է ներմուծման պահից անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում` այդ ապրանքների, նույն կամ համանման ապրանքների միավորի իրացման գնի հիման վրա` հաշվի առնելով սույն կետով սահմանված նվազեցումները:

Եթե նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ներմուծվող ապրանքները, նույն կամ համանման ապրանքները չեն իրացվում Հայաստանի Հանրապետությունում, ապա, ներմուծողի խնդրանքով, ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը, սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է որոշվել այն գնի հիման վրա, որով ներմուծված ապրանքները, հետագա վերամշակումից հետո, Հայաստանի Հանրապետությունում իրացվում են համախառն ամենամեծ քանակությամբ` հաշվի առնելով նման վերամշակման հետևանքով ավելացված արժեքը և սույն կետով սահմանված նվազեցումները:

5. Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան` ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է դրանց հաշվարկային արժեքի հիման վրա, որը բաղկացած է`

ա) ներմուծվող ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի կամ վերամշակման արժեքից.

բ) արտահանման երկրում Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արտադրողների կողմից նախանշված նույն տեսակի ապրանքների իրացման ժամանակ սովորաբար ստացվող շահույթից և կատարվող ընդհանուր ծախսերից.

գ) սույն հոդվածի 4-րդ կետի առաջին մասում նշված այլ նվազեցումներից:

6. Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն անհնար է որոշել սույն հոդվածի 1-5-րդ կետերի համաձայն, ապա այն որոշվում է սույն հոդվածի դրույթներին համահունչ այլ միջոցներով` Հայաստանի Հանրապետությունում առկա տեղեկությունների հիման վրա: Ընդ որում, որպես այդպիսիք չեն կարող հանդիսանալ`

ա) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների` Հայաստանի Հանրապետությունում իրացման գները.

բ) այլընտրանքային երկու մաքսային արժեքներից ավելի բարձրը հիմք ընդունող տարբերակը.

գ) արտահանող երկրի ներքին շուկայում այդ ապրանքների գները.

դ) արտադրության ծախսերը` բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան նույն կամ համանման ապրանքների համար որոշված հաշվարկային արժեքների.

ե) այլ երկրներ արտահանման համար նախանշված ապրանքների գները.

զ) նվազագույն մաքսային արժեքները.

է) կամայական արժեքները:

7. Մաքսային արժեքի որոշման համար սույն հոդվածի 1-6-րդ կետերը կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, յուրաքանչյուր կետ կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե նախորդ կետով մաքսային արժեքի որոշումն անհնար է` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի: Եթե ներմուծողի պահանջով չի փոխվում սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի կիրառման հերթականությունը, ապա կիրառվում է սահմանված հերթականությունը: Եթե նման պահանջի առկայության դեպքում անհնար է մաքսային արժեքը որոշել 5-րդ կետին համապատասխան, ապա այն որոշվում է 4-րդ կետով:

8. Ներմուծողի գրավոր դիմումի հիման վրա, նրան գրավոր հայտնվում է մաքսային արժեքի և դրա որոշման եղանակի մասին` հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

9. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Մաքսային արժեքի որոշման նպատակով օգտագործվող տեղեկատվությունը և դրա աղբյուրները բաց են և ենթակա են հրապարակման:

11. Հայտարարագրում հայտարարատուի (ներմուծողի) կողմից ապրանքների հայտարարագրված մաքսային արժեքը մաքսային մարմինների կողմից որոշելու կամ ստուգելու անհրաժեշտության դեպքում, ապրանքները կարող են մաքսազերծվել ըստ ներմուծողի կողմից հայտարարագրված մաքսային արժեքի (գործարքի գնի), վիճելի գումարին համապատասխան` մինչև մեկ ամիս ժամկետով բանկային երաշխիքի առկայության դեպքում` հետագայում ըստ վերջնական ընդունված որոշման վերջնահաշվարկ կատարելու պայմանով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։