Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Հոդված 7. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը

գործել է մինչև 2001-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը

1. Ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման վրա` այն գումարի, որը փաստացի վճարվել, ենթակա է վճարման կամ պետք է վճարվեր ապրանքը ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար:

2. Մաքսային արժեքը ներառում է`

ա) արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը.

բ) մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման և ապահովագրության ծախսերը.

գ) արտահանման երկրում ապրանքները ձեռք բերելու և մինչև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը տեղափոխելու համար կատարված կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը.

դ) ներմուծվող ապրանքների արտադրության և Հայաստանի Հանրապետություն արտահանման նպատակով ներմուծողի կողմից մատակարարողին անհատույց կամ մասնակի հատուցմամբ, ուղղակի կամ անուղղակի տրամադրված`

- ապրանքների մեջ ներառված նյութերի, բաղադրամասերի և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ օգտագործվող գործիքների և համանման այլ առարկաների արժեքը.

- ապրանքների արտադրության մեջ սպառված նյութերի արժեքը.

- ապրանքների արտադրության համար անհրաժեշտ և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված ինժեներային, ձևավորման, նախագծման և համանման այլ աշխատանքների արժեքը.

ե) ներմուծողի կողմից ուղղակի կամ անուղղակի վճարման ենթակա` ներմուծվող ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ ռոյալթիների և թույլտվությունների դիմաց վճարները:

3. Մաքսային արժեքի մեջ չեն ներառվում`

ա) արտահանման երկրում վճարված (վճարման ենթակա) և վճարման փաստաթղթերում առանձին նշված ավելացված արժեքի, ակցիզային, շրջանառության կամ վաճառքի հարկերը.

բ) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքում կատարված փոխադրման, բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման, ապահովագրության, կոմիսիոն և միջնորդային (բրոքերային) ծախսերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։