Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 11

գործել է մինչև 1999-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` համայնքների ղեկավարների, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից` իրենց իրավասության սահմաններում:

Համայնքների ղեկավարներն իրականացնում են համայնքի բնակարանային ֆոնդի, համայնքների վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը:

Երևան քաղաքի թաղային համայնքների բնակարանային ֆոնդի, ինչպես նաև դրանց վարչական սահմաններում տեղաբաշխված գերատեսչական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումն իրականացնում է Երևանի քաղաքապետը` թաղային համայնքների ղեկավարների ներկայացմամբ:

Գերատեսչությունների, ձեռնարկությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են իրենց տնօրինության տակ գտնվող բնակարանային ֆոնդի սեփականաշնորհմանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

(11-րդ հոդվածը խմբ. 12.06.96 ՀՕ-71, 11.05.98 ՀՕ-222)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։