Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 9
Հոդված 9.
Պաշտոնեական (ծառայողական) բնակելի տարածությունները և հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականաշնորհվում են, եթե գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների կոլեկտիվները միջնորդում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը` իրենց աշխատողների կողմից զբաղեցրած և իրենց տնօրինության տակ գտնվող պաշտոնեական, ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով այդ աշխատողներին հատկացնելու վերաբերյալ, որի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: