Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15
Հոդված 15.
Բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվում է վարձ, որի մեծությունը չպետք է գերազանցի սեփականաշնորհման հետ կապված ծախսերի գումարը: Վարձի չափը և մուծման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության բռնադատված քաղաքացիներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված վարձավճարից:
(15-րդ հոդվածը լրաց. 03.11.94 ՀՕ-124)