Գլուխ 2 · ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 14
Հոդված 14.
Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանները սեփականաշնորհվում են բնակարանների վարձակալների դիմումների հիման վրա յուրաքանչյուր ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության դեպքում:
Տվյալ ընտանիքի բնակտարածությունը սեփականաշնորհվում է որպես ընտանիքի բոլոր անդամների ընդհանուր համատեղ, կամ ընդհանուր բաժնեմասային սեփականություն:
Երկու և ավելի վարձակալ ունեցող բնակարանների ընդհանուր օգտագործման տարածքը ձևակերպվում է որպես ընդհանուր համատեղ սեփականություն: