Անցնել բովանդակությանը
Գլուխ 22.2 · ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ

Հոդված 204.14. Դիմումը վերադարձնելը

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 204.14. Դիմումը վերադարձնելը

1. Դատավորը վերադարձնում է դիմումը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 204.12 հոդվածով նախատեսված դիմումի բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) դիմումը ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) մինչև նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում կայացնելը դիմում ներկայացրած անձից դիմում է ստացվել այն վերադարձնելու մասին.

5) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 204.10 հոդվածի 1-ին կետով նախատեսված ժամկետը, և բացակայում է այն վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ միջնորդության ներկայացման պարագայում դատարանը չի բավարարել միջնորդությունը.

6) դիմում ներկայացրած անձը բաց է թողել սույն օրենսգրքի 204.10 հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետը:

2. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը կայացնելու պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է դիմում ներկայացրած անձին և գործին մասնակցող անձանց:

3. Դիմումը վերադարձնելու վերաբերյալ դատարանի որոշումը դիմում ներկայացրած անձի կամ գործին մասնակցող անձի կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։