Գլուխ 22.2 · ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Հոդված 204.23. Դիմում ներկայացնելու կարգը
Հոդված 204.23. Դիմում ներկայացնելու կարգը
1. Դիմումը ներկայացվում է սույն օրենսգրքի 204.26 հոդվածով սահմանված կարգով իրավասու դատարան:
2. Դիմումին կցվում են նոր հանգամանքը հաստատող ապացույցը (ապացույցները), ինչպես նաև լրացուցիչ այլ ապացույցներ, որոնք նախկինում չեն ներկայացվել: Դիմումին կցվում է նաև դատական ակտի վերանայման հետ կապված պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցը:
3. Դիմումը ներկայացնող անձը դրա պատճենը նոր հանգամանքը հաստատող ապացույցի (ապացույցների) պատճենի (պատճենների) հետ պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց: