Հոդված 80
Հոդված 80.
Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը բողոքարկված դատական ակտերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված կանոնները կիրառելի չեն:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործին մասնակից չդարձված անձանց ներկայացված բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են վերաքննիչ քաղաքացիական դատարան:
4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր երևան եկած հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
5. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նոր հանգամանքներով ներկայացված վճռաբեկ բողոքները դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան:
6. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն առաջին ատյանի և տնտեսական դատարանում առկա հայցադիմումները և հարուցված դատական գործերը դատարանի որոշմամբ փոխանցվում են համապատասխան դատարան` սույն օրենքով սահմանված տարածքային և առարկայական ընդդատության պահանջներին համապատասխան:
(80-րդ հոդվածի 5-րդ մասը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18, 19 և 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր 09.09.2008 ՍԴՈ-758 որոշմամբ)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-277-Ն