Հոդված 204.22. Դիմում ներկայացնելու ժամկետը
Հոդված 204.22. Դիմում ներկայացնելու ժամկետը
1. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումները կարող են բերվել 3 ամսվա ընթացքում այն պահից, երբ դիմում բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին: Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:
2. Սույն օրենսգրքի 204.20 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:
3. Սույն օրենսգրքի 204.20 հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում եռամսյա ժամկետի հաշվարկն սկսվում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից: