Հոդված 14
Հոդված 14.
Օրենսգրքի 40-րդ և 41-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 40. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում
1. Առաջին ատյանի դատարանում և վերաքննիչ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել ցանկացած քաղաքացի, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն:
2. Վճռաբեկ դատարանում ներկայացուցիչ կարող է լինել վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ փաստաբանը: