Գլուխ 22.2 · ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
Հոդված 204.15. Դիմումի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը
Հոդված 204.15. Դիմումի և կից փաստաթղթերի (ապացույցների) պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը
1. Դատարանը նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում կայացնելու պահից հինգ օրվա ընթացքում դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) պատշաճ ձևով ուղարկում է գործին մասնակցող անձանց:
2. Այն դեպքում, երբ դիմումին կից ներկայացված փաստաթղթերը (ապացույցները) ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, դատարանը գործին մասնակցող անձանց ծանուցում է, որ նշված փաստաթղթերը (ապացույցները), դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում: Ծանուցման մեջ նշվում են դրանց ծանոթանալու ժամկետները: