Հոդված 204.18. Դիմումի քննության արդյունքում կայացված որոշումները
Հոդված 204.18. Դիմումի քննության արդյունքում կայացված որոշումները
1. Դիմումի քննության արդյունքում դատարանը, պարզելով սույն օրենսգրքի 204.11 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայությունը, որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին: Դատարանը, գտնելով, որ դատական ակտը ենթակա է վերանայման միայն որոշակի մասով, որոշում է կայացնում դատական ակտի համապատասխան մասի վերանայման վերաբերյալ:
2. Սույն օրենսգրքի 204.11 հոդվածով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում դիմումը մերժելու մասին:
3. Սույն հոդվածով նախատեսված որոշումները կայացման պահից հնգօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում են դիմում ներկայացրած անձին ու գործին մասնակցող անձանց և նրանց կողմից ստանալու պահից տասնօրյա ժամկետում կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան: