Հոդված 38
Հոդված 38.
Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Դատարանը պատասխանողին պատշաճ ձևով ուղարկում է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացնում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` սույն օրենսգրքի 95 հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին:»: