Հոդված 53
Հոդված 53.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 140.1 -րդ հոդվածով.
«Հոդված 140.1. Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի բողոքարկումը
1. Ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
2. Ընդհանուր իրավասության դատարանի բողոքն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում:»: