Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով` 232.5 մլրդ դրամ.
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով` 286.3 մլրդ դրամ.
գ) դեֆիցիտը` 53.8 մլրդ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2001 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող մուտքերը) գծով` 45.1 մլրդ դրամ.
բ) ծախսերի գծով` 45.1 մլրդ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության համայնքների 2001 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով` 18.1 մլրդ դրամ.
բ) ծախսերի գծով` 18.1 մլրդ դրամ: