Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-08-29-ից մինչև 1996-11-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 ·

Հոդված 16. Սեփականության իրավունքների փոխանցման հետ կապված գործարքներով ստացվածի միակողմանի հատուցման իրավական հետևանքները

գործել է մինչև 1996-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 16. Սեփականության իրավունքների փոխանցման հետ կապված գործարքներով ստացվածի միակողմանի հատուցման իրավական հետևանքները

1. Սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների կողմ հանդիսացող անձինք պարտավոր են բանկ վերադարձնել գործարքով ստացված միջոցները կամ, եթե դրանք չեն պահպանվել, ապա ստանալու պահին դրանց համարժեք գումարը: Այդ պարտավորությունը կատարած անձը բանկի նկատմամբ ձեռք է բերում պահանջի իրավունք` վերադարձրած միջոցների չափով:

2. Սույն օրենքի 15 հոդվածի 1-ին կետով սահմանված գործարքների կողմ հանդիսացող անձանցից տվյալ գործարքով ստացված միջոցները ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են դրանք բանկ վերադարձնել այն դեպքում, եթե նրանք չեն հատուցել գործարքը կնքելու պահին ստացված միջոցների շուկայական արժեքը: Երրորդ անձինք բանկի նկատմամբ պահանջի իրավունքներ են ձեռք բերում վերադարձրած միջոցների չափով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։