Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-08-29-ից մինչև 1996-11-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 ·

Հոդված 21. Բանկի լուծարային կառավարչի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 1996-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 21. Բանկի լուծարային կառավարչի իրավունքները և պարտականությունները

1. Բանկի լուծարային կառավարիչն իրավունք ունի`

ա) իրականացնել բանկի կառավարումը.

բ) շարունակել կամ կասեցնել ցանկացած գործարք կամ բանկային գործառնություն.

գ) դադարեցնել կամ սահմանափակել ցանկացած պարտավորության մարումը.

դ) կնքել աշխատանքային պայմանագրեր կամ լուծել դրանք.

ե) լինել հայցվոր և պատասխանող դատարանում.

զ) վաճառել բանկի ցանկացած միջոց: Լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասիվների 5 տոկոսը գերազանցող ցանկացած միջոցը կամ միջոցները մեկ գործարքով կամ միմյանց հետ կապված մի քանի գործարքներով վաճառելու համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի թույլտվությունը.

է) Կենտրոնական բանկի նախնական համաձայնությամբ մերժել լուծարային կառավարիչ նշանակելու պահին բանկի ակտիվների կամ պասիվների 5 տոկոսը գերազանցող որևէ պահանջ.

ը) իրականացնել խնամակալի` սույն օրենքի 15 և 16 հոդվածներով նախատեսված իրավունքները:

2. Լուծարային կառավարիչն առնվազն ամիսը մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ և դատարան: Հաշվետվությունը պետք է ընդգրկի տեղեկություններ սույն հոդվածի 1-ին կետով նշված գործողությունների ծրագրի, բանկին ներկայացվող պահանջների և վաճառված ակտիվների ընդհանուր գումարի, ակտիվների հետագա վաճառքի կանխատեսումների մասին, ինչպես նաև Կենտրոնական բանկի և դատարանի կողմից պահանջվող այլ տեղեկություններ:

3. Լուծարային կառավարիչը կատարում է նաև սույն օրենքի 14 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված պարտականությունները:

4. Լուծարային կառավարիչը որոշում է պարտատերերին վճարվելիք գումարների չափը և վճարման հաջորդականությունը` սույն օրենքի 29 հոդվածի համաձայն:

5. Լուծարային կառավարչի գործողությունները կարող են գանգատարկվել դատական կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։