Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-08-29-ից մինչև 1996-11-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 ·

Հոդված 5. Բանկի նախնական խնամակալության նշանակումը

գործել է մինչև 1996-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 5. Բանկի նախնական խնամակալության նշանակումը

1. Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո հինգ օրվա ընթացքում Կենտրոնական բանկի խորհուրդը սկսում է անվճարունակ բանկի նախնական խնամակալությունը և նշանակում է նախնական խնամակալ մինչև 60 օր ժամկետով:

2. Սույն օրենքի 3 հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը բացահայտելուց հետո Կենտրոնական բանկն անմիջապես տեղեկացնում է բանկին` նրա նկատմամբ սնանկացման գործընթաց սկսելու իր մտադրության մասին: Բանկն իրավունք ունի մինչև Կենտրոնական բանկի որոշման կայացումը ներկայացնել իր բացատրությունները:

3. Անվճարունակ բանկի նախնական խնամակալությունն իրականացվում է բանկի ֆինանսական վիճակը, դրա առողջացման հնարավորությունը գնահատելու և այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու նպատակահարմարությունը պարզելու համար:

4. Բանկի նախնական խնամակալություն սկսելու պահից մինչև սույն օրենքով նախատեսված սնանկացման ընթացակարգի ավարտը բաժնետերերին (մասնակիցներին) շահաբաժիններ վճարելն արգելվում է:

(5-րդ հոդվածը փոփ. 30.06.96 ՀՕ-69)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։