Գլուխ 2 ·
Հոդված 7. Նախնական խնամակալության մասին ծանուցումը
Հոդված 7. Նախնական խնամակալության մասին ծանուցումը
Նախնական խնամակալություն սկսելուց հետո եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը ծանուցում է`
ա) բանկին, նրա մասնաճյուղերին և ներկայացուցչություններին նախնական խնամակալություն սկսելու և նախնական խնամակալ նշանակելու օրվա մասին.
բ) բանկերի սնանկացման գործերը քննող դատարանին` կցելով բանկի անվճարունակությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները, որոնց ցանկը սահմանում է Կենտրոնական բանկը: