Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1996-08-29-ից մինչև 1996-11-19։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 ·

Հոդված 9. Կենտրոնական բանկի որոշումը նախնական խնամակալի եզրակացության հիման վրա

գործել է մինչև 1996-11-19Բացել ARLIS-ում

Հոդված 9. Կենտրոնական բանկի որոշումը նախնական խնամակալի եզրակացության հիման վրա

1. Ելնելով սույն օրենքի 11 հոդվածով սահմանված հատկանիշներից և այն հանգամանքից, թե որ դեպքում է հնարավոր առավել կարճ ժամանակահատվածում պահպանել, վերադարձնել և հավաքագրել բանկի միջոցների առավել մեծ քանակ` բանկի պարտատերերի պահանջներն առավել մեծ չափով բավարարելու նպատակով, Կենտրոնական բանկը սույն օրենքի 8 հոդվածով սահմանված եզրակացությունը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) բանկը վերակազմավորելու և բանկի խնամակալությունը հաստատելու հայցով դատարան դիմելու.

բ) բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու հայցով դատարան դիմելու.

գ) նախնական խնամակալությունը դադարեցնելու և դրա մասին բանկին և դատարանին ծանուցելու մասին:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նախատեսված որոշումն ընդունելուց հետո Կենտրոնական բանկը դատարան դիմելիս նրա հաստատմանն է ներկայացնում նաև խնամակալի թեկնածությունը:

3. Դատարանի կողմից խնամակալի թեկնածությանը համաձայնություն չտալու դեպքում եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը պետք է ներկայացնի նոր թեկնածություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։