Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 28. ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 28. ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության կամ նրա ստորաբաժանման գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է տրվել վարձակալության`

առաջնության իրավունքով` դրա աշխատավորական կոլեկտիվին.

այլ անձանց` մրցույթի կամ աճուրդի կարգով:

Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության կամ նրա որևէ ստորաբաժանման աշխատավորական կոլեկտիվի կողմից դրանց գույքը վարձակալելու ձևով: Այդպիսի ձեռնարկություն ստեղծելու համար անհրաժեշտ է պետական կառավարման (իշխանության տեղական) լիազորված մարմնի համաձայնությունը, որը և հանդես է գալիս որպես վարձառու: Վարձակալական ձեռնարկությունը կարող է ստեղծվել արտադրական կոոպերատիվի կամ ընկերության (ժողովրդական ձեռնարկության) կազմակերպական-իրավական տեսքով:

Վարձակալական ձեռնարկության և վարձառուի հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքվող վարձակալական պայմանագրով, որում նախատեսվում են վարձակալության ժամկետը, վարձակալական ձեռնարկության պատասխանատվությունը մինչև նրա ստեղծումը երրորդ անձանց նկատմամբ ծագած պարտավորությունների համար, վարձակալությամբ տրվող գույքի կազմն ու արժեքը, վարձակալական վճարի չափը, վարձակալված գույքի օգտագործման, վերականգնման և նորոգման հարցերում կողմերի իրավունքները և պարտականությունները, կողմերի գույքային պատասխանատվությունը, ինչպես նաև պայմանագրի իրականացման համար անհրաժեշտ այլ դրույթներ:

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունը, որի գույքը տրված է վարձակալության, կարող է համապատասխան պետական կառավարման (իշխանության տեղական) մարմնի համաձայնությամբ հանդես գալ որպես վարձակալական ձեռնարկության երաշխավորող:

Պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկության գույքը վարձակալությամբ տալը չի հանգեցնում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման, բացառությամբ պետական գույքի սեփականաշնորհմանը վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Վարձակալական ձեռնարկությունը իրավաբանական անձ է` հիմնված կոլեկտիվ սեփականության և իր անդամների պարտադիր աշխատանքային մասնակցության վրա: Վարձակալական ձեռնարկությունն իրավունք ունի վարձատուի համաձայնությամբ իր վարձակալած գույքը հանձնել ենթավարձակալության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Վարձակալական ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերն են կանոնադրությունը և վարձակալության մասին պայմանագիրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։