Գլուխ III · ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 37. ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻՆ (ԵԿԱՄՏԻՆ)
Հոդված 37. ՁԵՌՆԵՐԵՑԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻՆ (ԵԿԱՄՏԻՆ)
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո մնացած շահույթը (եկամուտը) գտնվում է ձեռներեցի լրիվ տիրապետման, օգտագործման և տնօրինման ներքո, եթե այլ բան նախատեսված չէ ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերով:
Կոնտրակտով աշխատող ձեռներեցը կարող է վարձատրվել աշխատավարձի ձևով, ինչպես նաև մասնակցել ձեռնարկության շահույթին (եկամտին) կնքված կոնտրակտի համաձայն:
Եթե ձեռներեցը ֆիզիկական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, ապա նրա շահույթը (եկամուտը) հարկվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: