Գլուխ VII · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 66. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 66. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Ձեռնարկության հարաբերությունները պետական իշխանության տեղական մարմինների հետ իրականացվում են սույն օրենքի, պետական իշխանության տեղական մարմինների մասին օրենքի և Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի հիման վրա:
Իշխանության տեղական մարմինները կարող են իրենց տնօրինության տակ գտնվող պետական գույքով ձեռնարկություններ հիմնադրել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ղեկավարել ու կարգավորել դրանց գործունեությունը, ինչպես նաև մասնակցել այլ ձեռնարկությունների:
Պետական իշխանության տեղական մարմինները կարող են իրենց իրավասության շրջանակներում արտոնություններ սահմանել իրենց ենթակա տարածքում գործող ձեռնարկությունների համար: