Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ II · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 29. ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 29. ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը կանոնադրությամբ արգելված է ներդրված գույքից շահույթ ստանալ:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից` որպես դուստր ձեռնարկություն և մի քանի անձանց (այդ թվում և իրավաբանական) կողմից` որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում են գործունեության թույլատրված ոլորտներ: Կանոնադրության մեջ նշված գործունեության ոլորտները պետք է ապահովեն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ձեռնարկության հիմնական գործունեության իրականացումը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը սույն օրենքով սահմանված կարգով կարող է հիմնել դուստր ձեռնարկություն` իր կանոնադրական գործունեությունն ապահովելու համար:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության անվանումից պետք է պարզ լինի նրա շահույթ ստանալու նպատակ չհետապնդելը և գործունեության ոլորտը: Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «հիմնադրամ» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը:

Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` նաև հիմնադիր պայմանագիրը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։