Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 1997-09-01-ից մինչև 1998-08-06։Բացել գործող տեքստը
Գլուխ IV · ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

Հոդված 40. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

գործել է մինչև 1998-08-06Բացել ARLIS-ում

Հոդված 40. ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՍՏԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

Ձեռնարկության գույքի ստացման աղբյուրները կարող են լինել`

ձեռնարկության հիմնադիրների, սեփականատերերի դրամական ու նյութական ներդրումները, նրանց կողմից գույքին տիրապետելու, այն օգտագործելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.

արտադրանքի իրացումից, աշխատանքների կատարումից, ծառայությունների մատուցումից, ինչպես նաև տնտեսական գործունեության այլ ձևերից ստացված եկամուտները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկության կողմից թողարկված արժեթղթերից ստացված եկամուտները.

բանկային հիմնարկներից և այլ վարկատուներից ստացված վարկերը.

պետական բյուջեից հատկացված կապիտալ ներդրումները, նպաստները, լրավճարները և այլ ներդրումները.

բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։