Գլուխ VII · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 26. Իրավաբանական անձանց գույքի արժեքը
Հոդված 26. Իրավաբանական անձանց գույքի արժեքը
Իրավաբանական անձինք 1998 և 1999 թվականների համար գույքահարկը` շինությունների մասով, հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից: Ընդ որում, եթե այդ արժեքը կազմում է տվյալ շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից պակաս, ապա հարկման բազա է համարվում շինության սկզբնական (ձեռքբերման) արժեքի 20 տոկոսը:
(26-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-274)