Անցնել բովանդակությանը
Գլուխ VII · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 26. Իրավաբանական անձանց շինությունների և ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման առանձնահատկությունները`

գործել է մինչև 2003-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 26. Իրավաբանական անձանց շինությունների և ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2002 թվականների գույքահարկի հաշվարկման առանձնահատկությունները`

1. Իրավաբանական անձինք շինությունների մասով 2000-2002 թվականների գույքահարկը հաշվարկում և վճարում են հաշվեկշիռներում (հաշվետվություններում) արժեքային արտահայտությամբ հաշվառված շինությունների մնացորդային արժեքից, բայց ոչ պակաս դրանց սկզբնական (ձեռքբերման) արժեքի քսան տոկոսից:

2. Իրավաբանական անձինք շինությունների 2000 թվականի գույքահարկի եռամսյակային հաշվարկներ չեն ներկայացնում և վճարումներ չեն կատարում, այլ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 18 հոդվածներով սահմանված ժամկետներում ներկայացնում են միայն տարեկան հաշվարկներ և վճարում են տարեկան հարկ:

3. Ֆիզիկական անձանց հասարակական ու արտադրական նշանակության շինությունների 2000-2002 թվականների տարեկան գույքահարկը կազմում է`

ա) մետաղական շինությունների համար` երեք հազար դրամ.

բ) այլ հասարակական ու արտադրական նշանակության շինությունների համար` տասը հազար դրամ:

(26-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-274, խմբ. 26.12.00 ՀՕ-140, փոփ. 14.12.01 ՀՕ-285)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։