Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Հոդված 18

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 18.

Գործառնությունների դադարեցումը և կասեցումը

1. Հաշվետվություն տրամադրող անձն իրավունք ունի դադարեցնելու կամ կասեցնելու կասկածելի գործարքը՝ այդ մասին տեղեկացնելով Լիազորված մարմնին:

Հաշվետվություն տրամադրող անձինք Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա պարտավոր են դադարեցնել կամ կասեցնել այն հաշիվներով գործառնությունները, որոնք կասկածվում են հանցավոր ճանապարհով ստացված միջոցների շրջանառության կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ:

Դադարեցված կամ կասեցված գործառնությունների մասին Լիազորված մարմնին տեղեկացնելու կարգը, ժամկետները, ձևը, գործառնությունների դադարեցման, կասեցման, ինչպես նաև դադարեցման կամ կասեցման վերացման կարգը, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

Կենտրոնական բանկի խորհուրդը գործառնությունների դադարեցման կամ կասեցման հարցը քննարկում և որոշում է կայացնում տեղեկությունները ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

2. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և պայմաններով իրավունք ունի բանկից, վարկային կազմակերպությունից, հաշվետվություն տրամադրող այլ անձանցից, բանկի, վարկային կազմակերպության, հաշվետվություն տրամադրող այլ անձի հաճախորդից, պարտատերից, կոնտրագենտից, մասնակցից կամ մասնակցություն ձեռք բերող անձից պահանջելու միջոցների ծագման օրինականության վերաբերյալ սույն օրենքով չնախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր կամ տեղեկություն:

Այդ միջոցների ծագման, շրջանառության օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում, եթե տվյալ անձը հակառակը չի ապացուցում, Կենտրոնական բանկն իրավասու է մերժելու օրենքով սահմանված նախնական համաձայնության, համաձայնության, հավանության, գրանցման կամ նման ցանկացած դիմում կամ միջնորդագիր, ինչպես նաև կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

3. Հաշվետվություն տրամադրող անձինք վերացնում են գործարքի (գործառնության) կասեցումը կամ դադարեցումը, եթե հաշվետվություն տրամադրող անձի հաճախորդի կողմից ներկայացվել են հաշվետվություն տրամադրողի համար ընդունելի բացատրություններ և պարզաբանումներ, որոնք ակնհայտ հիմնավորում են, որը տվյալ գործարքը կասկածելի չէ՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին:

Կենտրոնական բանկի խորհրդի որոշման հիման վրա գործարքը (գործառնությունները) դադարեցված կամ կասեցված լինելու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը վերացնում է գործարքի (գործառնության) կասեցումը կամ դադարեցումը, եթե ներկայացված բացատրությունները և պարզաբանումները ընդունելի են Կենտրոնական բանկի խորհրդի համար: (18-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։