Հոդված 10
Հոդված 10.
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի լիազորված մարմինը Կենտրոնական բանկն է:
Լիազորված մարմնի խնդիրը հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում տեղեկության կենտրոնացված հավաքագրումն է և պահպանումը, տվյալների վերլուծությունը, տեղեկության փոխանակումը և տրամադրումը ներպետական իրավասու մարմիններին, ինչպես նաև այդ տվյալների փոխանակումը և տրամադրումը միջազգային կազմակերպություններին, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում՝ նաև այլ պետությունների իրավասու մարմիններին:
Լիազորված մարմինը պարտադիր վերահսկողություն է իրականացնում տեղեկությունների տրամադրման գործընթացի նկատմամբ:
Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը կազմակերպելու և սույն օրենքով նախատեսված տեղեկությունները հավաքագրելու և համակարգելու նպատակով Կենտրոնական բանկում ստեղծվում է պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում, որի ղեկավարին և անդամներին նշանակում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Սույն մասում նշված ստորաբաժանման՝ սույն օրենքից բխող գործառույթները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի հաստատած կանոնադրությամբ:
Սույն օրենքով սահմանված տեղեկությունների վերլուծության հիման վրա Լիազորված մարմինն իրավունք ունի կասկածելի գործարքը (գործառնությունը) կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմում ներկայացնել Կենտրոնական բանկի խորհուրդ: Կենտրոնական բանկի խորհուրդը դիմումը քննարկում է հնգօրյա ժամկետում:
Լիազորված մարմինը վերլուծում է սույն օրենքով սահմանված տեղեկությունները և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման կամ ահաբեկչության ֆինանսավորման, ինչպես նաև դրա փորձ կատարելու կասկած առաջանալու դեպքում ծանուցում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին՝ օրենքով սահմանված միջոցառումներ իրականացնելու համար: (10-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)