Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2006-01-01-ից մինչև 2007-01-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆԸ

Հոդված 11

գործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

Հոդված 11.

Լիազորված մարմնի և պետական այլ մարմինների փոխհարաբերությունները

1. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի արդյունավետ իրականացման նպատակով Լիազորված մարմինը սույն օրենքով նախատեսված կարգով և սահմաններում համագործակցում է պետական այլ մարմինների հետ:

2. Սույն օրենքով նախատեսված տեղեկությունների վերլուծության արդյունքում սույն օրենքի և դրանից բխող իրավական այլ ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե Լիազորված մարմնի կարծիքով հնարավոր է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ, 217-րդ, 217.1, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը, Լիազորված մարմինը, Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով դիմում է քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմին:

3. Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրականացման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունները Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով, համապատասխան հարցման հիման վրա, Լիազորված մարմինը կարող է տրամադրել՝

ա) խաղատների, շահումով խաղ և վիճակախաղ կազմակերպող անձանց գործունեության հետ կապված տեղեկությունները՝ այդ անձանց գործունեությունը լիցենզավորող լիազորված պետական մարմնին.

բ) նոտարների, հավատարմագրային կառավարում իրականացնող կազմակերպությունների և սույն օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության հետ կապված տեղեկությունները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը.

գ) գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող տարածքային մարմինների գործունեության հետ կապված տեղեկությունները՝ գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող հանրապետական մարմնին.

դ) քրեական հետապնդում իրականացնող մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության դեպքում:

4. Լիազորված մարմինն իրավունք ունի քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմնին հարցումներ ուղարկելու սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դիմումների ընթացքը պարզելու, տեղեկությունների բազան ամբողջականացնելու և սույն օրենքով իր վրա դրված այլ խնդիրներն իրագործելու համար: Քրեական հետապնդում իրականացնող համապատասխան մարմինները Լիազորված մարմնին պատասխանում են հարցումը ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: (11-րդ հոդվածը փոփ. 08.12.05 ՀՕ-251-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։