Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԵՐԴՈՒՄԸ
Հոդված 4. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԵՐԴՈՒՄԸ
Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնը ստանձնում է Հանրապետության Նախագահի ներկայությամբ Ազգային ժողովի նիստում տրված հետևյալ երդմամբ` «Ստանձնելով սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ` պահպանել Սահմանադրությունը, լինել անաչառ, բարձր պահել սահմանադրական դատարանի անդամի կոչումը»: