Գլուխ 10 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱԿՏԵՐԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 69. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔՈՒՄԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ
Հոդված 69. ՈՐՈՇՄԱՆ ԿԱՄ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՔՈՒՄԸ և ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները, դրանց ընդունման օրվանից եռօրյա ժամկետում, առաքվում են`
1) կողմերին.
2) Հանրապետության Նախագահին, Ազգային ժողով, կառավարություն, վճռաբեկ դատարան (իսկ մինչև դրա կազմավորումը` գերագույն դատարան) և գլխավոր դատախազին:
Սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները հրատարակվում են պաշտոնական մամուլում և տեղեկագրում: