Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ և ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 1. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ և ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Սահմանադրական դատարանը կազմված է ինն անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին` Հանրապետության Նախագահը:
Ազգային ժողովը սահմանադրական դատարանի անդամ է նշանակում Սահմանադրությամբ նախատեսված կարգով:
Սահմանադրական դատարանը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է դատարանի կազմի կեսից ավելին: