Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 57. ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ և ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2006-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 57. ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ և ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Սահմանադրության 100 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հարցերով սահմանադրական դատարան կարող են դիմել`

1) Հանրապետության Նախագահը.

2) պատգամավորների առնվազն մեկ երրորդը.

3) Հանրապետության Նախագահի և պատգամավորության թեկնածուները` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով:

Որպես պատասխանող կողմ կարող է հանդես գալ հանրաքվեների կամ ընտրությունների արդյունքներն ամփոփող պետական մարմինը:

Սահմանադրական դատարանում քննվող գործին առնչվող փաստական հանգամանքները քննության առարկա չեն կարող հանդիսանալ:

Հանրաքվեների, Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերով սահմանադրական դատարան կարելի է դիմել արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։