Գլուխ 3 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 15. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ և ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 15. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ և ԱՆԴԱՄԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունները դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր անդամի նշանակումը կատարվում է երկամսյա ժամկետում` սահմանադրական դատարանի անդամի նշանակման համար Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո երեսնօրյա ժամկետում Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակվելու դեպքում Հանրապետության Նախագահը մեկամսյա ժամկետում նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ: