Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12.

Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «18-րդ հոդվածով» բառերը փոխարինել «14.1-րդ, 18-րդ հոդվածներով և 29-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով.

2) 4-րդ մասի «քաղաքացուն» և «քաղաքացին» բառերը փոխարինել համապատասխանաբար «անձին» և «անձը» բառերով.

3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «դ» կետն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ մասի երրորդ պարբերության երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը:».

5) 8-րդ մասի երրորդ պարբերության «20» և «8» թվերը համապատասխանաբար փոխարինել «5» և «3» թվերով.

6) 8-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մրցույթի հաղթող է ճանաչվում մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի կողմից դրական բալերով գնահատված այն մասնակիցը, որի ստացած դրական բալերի հանրագումարն առավելագույնն է:

Եթե երկու կամ ավելի մասնակիցներ հավաքել են դրական բալերի առավելագույն հավասար հանրագումար, ապա նրանցից հաղթող է (են) ճանաչվում թեստային փուլում առավել բարձր միավորներ հավաքած մասնակիցը (առավել բարձր հավասար միավորներ հավաքած մասնակիցները):».

7) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված` մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Եզրակացությունը ստանալուց հետո` աշխատանքային երեք oրվա ընթացքում, համայնքային ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին (մասնակիցներից մեկին) նշանակում է համապատասխան պաշտոնում:».

8) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Եթե մրցույթի մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը չի ստացել մրցութային հանձնաժողովի` գնահատմանը մասնակցած անդամների կեսից ավելիի դրական գնահատական ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, կամ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթում հաղթող չճանաչվելու մասին որոշում, ապա մրցույթը համարվում է կայացած` առանց հաղթող ճանաչելու, և անցկացվում է նոր մրցույթ:

Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-oրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա համայնքային ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։