Անցնել բովանդակությանը

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35.2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը

1. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը`

ա) սույն օրենքի հիման վրա մշակում և իրականացնում է համայնքային ծառայության միասնական պետական քաղաքականությունը.

բ) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի կադրային գործի վարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.

գ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող ակտերն անվավեր ճանաչելու համար դիմում է դատարան.

դ) համայնքային ծառայության մասին oրենսդրության պահանջներին հակասող գործողությունը և (կամ) անգործությունը բողոքարկում է դատարան.

ե) առաջարկություններ է ներկայացնում համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության (անվանափոխության) և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

զ) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով քննում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.

է) սահմանված կարգով և դեպքերում վարում է ծառայողական քննություն.

ը) վարում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվը.

թ) համայնքների ղեկավարներից և այլ մարմիններից ստանում է համայնքային ծառայության հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժ) ընդունում է սույն oրենքով նախատեսված, ինչպես նաև սույն oրենքի կատարումն ապահովող նորմատիվ իրավական ակտեր.

ժա) իրականացնում է սույն oրենքով, այլ oրենքներով, դրանցից բխող իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասի «բ», «ե» և «զ» կետերով նախատեսված լիազորությունները կարող են փոխանցվել համապատասխան տարածքային կառավարման մարմնին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։