Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19.

Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 20.

Համայնքային ծառայողի վերապատրաստումը

1. Յուրաքանչյուր համայնքային ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է պարտադիր վերապատրաստման:

Վերապատրաստումն անցկացվում է նաև համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով համայնքային ծառայողի իրավունքների ու պարտականությունների, մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման կոնկրետ պահանջների կատարելագործման կամ այդ պահանջների փոփոխության դեպքում` համայնքային ծառայողի կամ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ:

2. Համայնքային ծառայողների վերապատրաստումն անցկացնում են մրցութային կարգով ընտրված կազմակերպությունները: Համայնքների ղեկավարներից ստացված հայտերի հիման վրա մրցույթն անցկացնում է միջհամայնքային միավորումը, իսկ այն համայնքներում, որոնք ընդգրկված չեն միջհամայնքային միավորումներում` համապատասխան մարզպետարանը:

Համայնքային ծառայողների վերապատրաստման ծրագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով համայնքային ծառայողի գործուղումն oրենքով սահմանված կարգով իրականացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ, իսկ մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համայնքի ղեկավարի թույլտվությամբ: Նշված դեպքերում պահպանվում են համայնքային ծառայողի պաշտոնը և համայնքային ծառայության ստաժը, իսկ նրա վարձատրությունը կարող է պահպանվել համայնքի ղեկավարի հայեցողությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մրցույթի անցկացման կարգը, ինչպես նաև համայնքային ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։