Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Համայնքային ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ`
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև առավելագույն` Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, ինչպես նաև համայնքային ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները շնորհում է համապատասխան համայնքի ղեկավարը, իսկ մնացած դասային աստիճանները` համապատասխան համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը:».
3) 3-րդ մասի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքային ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանը շնորհվում է՝
- գլխավոր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան չորս տարի, և ոչ ուշ, քան վեց տարի հետո,
- առաջատար պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի, և ոչ ուշ, քան հինգ տարի հետո,
- կրտսեր պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողին՝ համապատասխան դասային աստիճանն ստանալուց ոչ շուտ, քան երկու տարի, և ոչ ուշ, քան չորս տարի հետո:
Առաջին անգամ (բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձին համայնքային ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո` եռօրյա ժամկետում:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճանները համապատասխանում են համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններին, համայնքային ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճանները` համապատասխանաբար քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններին:».
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության դասային աստիճան ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնի առաջին անգամ նշանակման հետ միաժամանակ շնորհվում է նրա քաղաքացիական ծառայության դասային աստիճանին համապատասխան համայնքային ծառայության դասային աստիճան, եթե նրա ունեցած քաղաքացիական ծառայության դասային աստիճանը ցածր չէ տվյալ պաշտոնի համար նախատեսված համայնքային ծառայության դասային աստիճանից, իսկ քաղաքացիական ծառայության 1-ին կամ 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ունեցողներին՝ համայնքային ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:».
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված համայնքային ծառայության առավելագույն դասային աստիճանները կարող են իջեցվել մեկ աստիճանով` միայն որպես սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ.1» կետով նախատեսված կարգապահական տույժի կիրառում:»: