Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 14-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ մասով.
«9.1. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ուսումնասիրելով մասնակցի տված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունքների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթում հաղթող ճանաչվելու հարցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումն ուղարկում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին դա ընդունելուց հետո` նույն oրը:
Սույն մասի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում ընդունելու կարգն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ մասով.
«10.1. Սույն հոդվածի 9.1-րդ մասով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված եզրակացության հետ միաժամանակ տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին է ուղարկվում նաև Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` սույն հոդվածի 9.1-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը:»: