Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Համագործակցությունն իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) օպերատիվ, տեղեկատվական, քրեագիտական և այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում՝ տրանսպորտում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների և դրանց առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձանց մասին,

բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հարցումների կատարում,

գ) համատեղ օպերատիվ-հետախուզական և հատուկ միջոցառումների պլանավորում և իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ օպերատիվ-հետախուզական խմբերի ստեղծում,

դ) տրանսպորտում կատարված հանցագործությունների մասին դիմումների և հայտարարությունների համատեղ ստուգումների անցկացում,

ե) Կողմերի իրավասու մարմինների համաձայնությամբ, համատեղ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-նախազգուշական միջոցառումներ անցկացնելիս, գործողությունների համակարգման նպատակով, ներկայացուցիչների փոխանակում,

զ) քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց թաքնվող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,

է) չճանաչված դիակների, ինչպես նաև ինքնությունը չպարզված հիվանդների և երեխաների նույնացում,

ը) անհրաժեշտ աջակցության ցուցաբերում Կողմերի իրավասու մարմինների աշխատակիցներին, ծառայողական գործուղման մեջ գտնվելու ժամանակ, սահմանված կարգով և ընդունող Կողմի համաձայնությամբ,

թ) աշխատանքային փորձի փոխանակում, համատեղ գիտական հետազոտությունների, խորհրդակցությունների, կոնֆերանսների և սեմինարների անցկացում,

ժ) օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, գիտական հետազոտությունների արդյունքների և մեթոդական առաջարկությունների փոխանակում։

2. Կողմերը կարող են համագործակցություն իրականացնել այլ փոխընդունելի ձևերով։

3. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու և հանձնման հարցերը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։