Հոդված 1
Հոդված 1
Կողմերը, սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան համագործակցություն են իրականացնում տրանսպորտում կատարված հետևյալ հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում, նախևառաջ՝
ա) ուղղված անձի կյանքի և առողջության, ազատության, պատվի և արժանապատվության դեմ,
բ) ահաբեկչական բնույթի,
գ) կապված թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ուժեղ ներգործության թունավոր նյութերի, ռադիոակտիվ և կենսաբանական նյութերի, ինչպես նաև մարդու կյանքի և առողջության և շրջակա միջավայրի համար սպառնալիք ներկայացնող այլ նյութերի ապօրինի շրջանառության հետ,
դ) կապված անօրինական միգրացիայի հետ,
ե) կապված ապրանքների և բեռների անօրինական ներկրման, արտահանման և տարանցման հետ, այդ թվում՝ այնպիսիների, որոնց տեղափոխումն արգելված կամ սահմանափակված է,
զ) ուղղված սեփականության դեմ, այդ թվում՝ բեռների և ուղեբեռի հափշտակումները,
է) ուղղված տրանսպորտային միջոցը, դրա էլեկտրամատակարարումը, հաղորդակցության ուղիները, տրանսպորտային ենթակառուցվածքի շենքերը և շինությունները, նավագնացության սարքավորումները, կապի և ահազանգման միջոցները կամ տրանսպորտի բոլոր տեսակներով երթևեկության անվտանգությունն ապահովող այլ տրանսպորտային սարքավորումը շահագործելու համար ոչ պիտանի վիճակի հասցնելուն,
ը) կապված երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնների խախտման հետ։