Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Կողմերի իրավասու մարմինների համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին հարցումների (այսուհետ՝ հարցում) կատարման միջոցով։

2. Հարցումն ուղարկվում է գրավոր։ Անհետաձգելի դեպքերում հարցումը կարող է հաղորդվել բանավոր, հետագայում, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պարտադիր գրավոր հաստատմամբ։ Այս դեպքում կարող են օգտագործվել տեքստի հաղորդման տեխնիկական միջոցներ։

Հարցման իսկության կամ բովանդակության հարցում կասկած առաջանալու դեպքում, կարող է պահանջվել դրա լրացուցիչ հաստատումը։

3. Հարցման մեջ նշվում է՝

ա) հարցնող և հարցվող Կողմերի իրավասու մարմինների անվանումները,

բ) նյութի հակիրճ բովանդակությունը, որով ուղարկվում է հարցումը,

գ) նշում հարցման նպատակի և հիմնավորման մասին,

դ) անհրաժեշտության դեպքում, հարցման կատարման հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

ե) այլ տվյալներ, որոնք կարող են օգտակար լինել հարցման կատարման համար։

Հարցվող Կողմերի իրավասու մարմինը իրավունք ունի պահանջել լրացուցիչ տվյալներ, որոնք անհրաժեշտ են հարցման պատշաճ կատարման համար։

4. Հարցնող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա ուղարկված կամ գրավոր կերպով հաստատված հարցումը պետք է ստորագրված լինի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից և հաստատվի տվյալ մարմնի զինանշանային կնիքով։

5. Եթե հարցնող Կողմի իրավասու մարմինը գտնում է, որ հարցման կատարման անհրաժեշտությունը վերացել է, այդ մասին անհապաղ իրազեկում է հարցնող Կողմի իրավասու մարմնին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։