Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Եթե աջակցություն ցուցաբերելու մասին հարցման կատարումը չի մտնում հարցումը ստացած մարմնի իրավասության մեջ, ապա այդ մարմինը հարցումը անհապաղ փոխանցում է հարցվող Կողմի համապատասխան իրավասու մարմնին և այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին։

2. Հարցվող Կողմի իրավասու մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները հարցնող Կողմի իրավասու մարմնի նշած ժամկետներում հարցման ամբողջական և որակյալ կատարումն ապահովելու համար։

Հարցնող Կողմի իրավասու մարմինը անհապաղ տեղեկացվում է հարցման կատարմանը խոչընդոտող կամ դրա կատարումը զգալիորեն ձգձգող հանգամանքների մասին։

3. Հարցումը կատարելիս կիրառվում է հարցվող Կողմի օրենսդրությունը։

4. Հարցվող Կողմի իրավասու մարմինը հարցնող Կողմի իրավասու մարմնի խնդրանքով կարող է հարցումը կատարելիս նրա ներկայացուցչի մասնակցության հնարավորություն ընձեռել։

5. Կողմերից յուրաքանչյուրի իրավասու մարմինները ապահովում են մյուս Կողմի իրավասու մարմնից ստացված տեղեկատվության գաղտնիությունը, եթե հարցնող Կողմի իրավասու մարմինը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը։ Գաղտնիության աստիճանը որոշում է հարցնող Կողմի իրավասու մարմինը։

Հարցումը կատարելիս գաղտնիությունը պահպանելու անհնարինության դեպքում հարցվող Կողմի իրավասու մարմինը այդ մասին տեղեկացնում է հարցնող Կողմի իրավասու մարմնին՝ նման պայմաններով հարցման կատարման հնարավորության մասին որոշում կայացնելու համար։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։