Անցնել բովանդակությանը

Հոդված 17

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17

Սույն Համաձայնագիրը գործում է այն ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունը ինքնաբերաբար երկարացվում է յուրաքանչյուր անգամ նոր հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն։

Կատարված է Աստանա քաղաքում, 2004 թվականի սեպտեմբերի 15-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանական Հանրապետության (վերապահումով), Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի կառավարությունների կողմից:

Ադրբեջանական Հանրապետության

Հ Ա Տ ՈՒ Կ Կ Ա Ր Ծ Ի Ք Ը

Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի վերաբերյալ

Ադրբեջանական Հանրապետությունը համարում է, որ Համաձայնագրի դրույթները չեն կարող կիրառվել Ադրբեջանական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև, մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանական Հանրապետության զավթված տարածքների ազատագրումը և վերջինիս կողմից Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ ագրեսիայի հետևանքների վերացումը։

Ադրբեջանական Հանրապետության

վարչապետ Ա. Ռասի-զադե

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ

Հայաստանի Հանրապետությունը առարկում է «Տրանսպորտում հանցավորության դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ:

Համաձայն 1969 թ. «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի` վերապահում է համարվում ցանկացած ձևակերպումով և ցանկացած վերնագրով պետության կողմից արված միակողմանի հայտարարությունը: Հետևաբար, Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը համարվում է վերապահում:

Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքը չի համապատասխանում Վիեննայի կոնվենցիայի կողմից վերապահմանը ներկայացվող պահանջներին: Մասնավորապես, համաձայն Վիեննայի կոնվենցիայի, վերապահմամբ պետությունը ցանկանում է բացառել կամ փոփոխել պայմանագրի որոշակի դրույթների իրավական ուժը դրանք իր նկատմամբ կիրառելիս: Սակայն, Ադրբեջանի Հանրապետությունը չի նշում որևէ որոշակի դրույթ, որի գործողությունը վերջինս ցանկանում է բացառել կամ փոփոխել: Ուստի, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իր հատուկ կարծիքով խախտում է Վիեննայի կոնվենցիայի դրույթները:

Հայաստանի Հանրապետությունն առարկում է Ադրբեջանի Հանրապետության հատուկ կարծիքի դեմ` համաձայնագրի առարկային և նպատակին հակասելու հիմքով: Մասնավորապես, համաձայնագրի նպատակներից է ազգային օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան` Կողմերի համագործակցությունը տրանսպորտում կատարված հանցագործությունների նախազգուշացման, հայտնաբերման, խափանման և բացահայտման գործում: Համաձայնագրի առարկան են հիշատակված նպատակների իրագործման համար կողմերի միջև ծագող և համաձայնագրի կարգավորմանը ենթակա հարաբերությունները: Ադրբեջանի Հանրապետության արտահայտած հատուկ կարծիքը անիրագործելի է դարձնում համաձայնագրի առարկա հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև անիրականալի է դարձնում համաձայնագրի նպատակը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Մոլդովայի Հանրապետության համար` 16.09.2005, Տաջիկստանի Հանրապետության համար` 16.09.2005, Ուկրաինայի համար` 16.09.2005, Բելառուսի Հանրապետության համար` 06.10.2005, Ռուսաստանի Դաշնության համար` 11.09.2006, Ղրղզստանի Հանրապետության համար` 13.10.2006, Հայաստանի Հանրապետության համար` 16.01.2007:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։